Բագրատ Սրբազանը հայտարարեց հետագա անելիքների մասին

Բագրատ Սրբազանը հայտարարեց հետագա անելիքների մասին

Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։ Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող»– ասաց նա։