ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն». ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն». ՌԴ ԱՀԾ

Վաշինգտոնը մտադիր է քարոզչական արշավ իրականացնել՝ վարկաբեկելու Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները, և նյութեր տարածել մեր երկրում աշխատանքի եկած ՀՀ քաղաքացիների դեն «ոտնձգությունների» մասին», - նշել են գերատեսչությունում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների աշխատանքները, նշում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող մի շարք միջոցառումների աշխատանքները։ ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «վեհ նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես համարում են Վաշինգտոնում, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և ՀՀ շահերին համապատասխանող՝ ԵԱՏՄ-ի մերձավոր գործընկերների հետ հաստատված կայուն կայուն առևտրատնտեսական կապերից,  որոնք ապահովել են վերջին տարիներին նրա տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն», -ասվում է տեքստում։

«Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ Երևանին արթնացնելու նպատակով, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ։ Ամերիկացիները ծրագրում են լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները», - ավելացրել է ՌԴ ԱՀԾ-ն: