ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։ 

Նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Նշենք նաև, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել էր 2 ամսով հետաձգել «Հայաքվեի» նախագծի քննարկումը, բայց հանձնաժողովն այդ առաջարկն էլ մերժեց։ 3 կողմ, 7 դեմ ձայներով Մինասյանի առաջարկը չընդունվեց։