Պատերազմ չենք փնտրում, պաշտպանվում ենք ագրեսիայից.Զարիֆ

Պատերազմ չենք փնտրում, պաշտպանվում ենք ագրեսիայից.Զարիֆ

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ԱՄՆ երկու ռազմակայաններին, որոնցից կատարվել էր վախկոտ հարձակումն իրանցի քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, բայց մենք լարվածության ավելացում կամ պատերազմ չենք փնտրում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Պաշտպանելով իրեն եւ ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ Իրանը միջոցներ է ձեռնարկել հարվածելու այն ռազմակայանին, որտեղից տեղի է ունեցել զինված եւ վախկոտ հարձակումը մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։Մենք լարվածության ուժեղացում կամ պատերազմ չենք փնտրում, բայց մենք պաշտպանում ենք մեզ ցանկացած ագրեսիայից»։