Ծառուկյանի պաշտպանը՝ Վերաքննիչի որոշման մասին

Ծառուկյանի պաշտպանը՝ Վերաքննիչի որոշման մասին

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է առաջին ատյանի՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումն, այն ուղարկել է նոր քննության։

Այս մասին մեզ փոխանցեց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ այլ տեղեկություն չունեն. «Հրապարակումն առանց մեզ է տեղի ունեցել, զանգել ենք աշխատակազմ, իմացել ենք, բայց դատավորի օգնականը չէր կարող խորը մեկնաբանություն տալ... Բոլոր բողոքները քննվել է միասին, հիմա մենք չգիտենք՝ մերն է բավարարվել, դատախազությանն է բավարարվել, ոչ մի բան չգիտենք»։

Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը՝ Ծառուկյանի նկատմամբ կալանավորում չկիրառելու վերաբերյալ, պաշտպանական կողմն էլ իր հերթին վերադաս ատյանին խնդրել էր արձանագրել հիմնավոր կասկածի բացակայությունը, ինչպես նաեւ ԱԱԾ֊ի կողմից վարույթի իրականացումը. նրանք պնդում են, որ այս գործի նախաքննությունը պետք է վարեր ՀՔԾ֊ն։