Եվրո2020-ը հնարավոր է կայանա Մեծ Բրիտանիայում

Եվրո2020-ը հնարավոր է կայանա Մեծ Բրիտանիայում

Բազմիցս գրվել է, որ ՈւԵՖԱ-ն կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը հնարավորություն չի տա Եվրո 2020-ը (2021) անցկացնել Եվրոպայի 12 քաղաքներում, ինչպես որ նախատեսված էր։ Այսինքն՝ հանդիպումները պետք է կայանա մեկ երկրում։

Ահա և Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ընդունել Եվրո 2020-ը։ Ըստ պարբերականի՝ ամենահավանական երկիրը, որ կընդունի Եվրոն, հենց Մեծ Բրիտանիան է։

Նշենք, որ մինչ այս մարզական մամուլում հիմնականում շոշափվում էր Ռուսաստանի անունը։