ԱՄՆ փոխնախագահի խոսքերը մեծ աղմուկ են հանել Եվրոպայում

ԱՄՆ փոխնախագահի խոսքերը մեծ աղմուկ են հանել Եվրոպայում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի քննադատությունը Եվրոպայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ հնչում է որպես սադրանք: 

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, փոխանցում է Skynews-ը։

Դիվանագետը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է հակամարտություն հրահրել, թեև Եվրամիությունը չի ցանկանում իրադարձությունների նման զարգացում։

Վենսը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Եվրոպայի համար իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ արտաքին խաղացող է, այլ եվրոպացիների նահանջը իրենց հիմնական արժեքներից: 

ԱՄՆ փոխնախագահն այսպիսով քննադատել է ներքին շուկայի և ծառայությունների գծով եվրոպացի նախկին հանձնակատար Թիերի Բրետոնին՝ չնշելով նրա անունը։

Հավելենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարը ևս դատապարտել է Վենսի հայտարարությունները՝ դրանք անընդունելի որակելով: