Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը. Պուտին

Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ, անդրադառնալով Արևմուտքի նեոլիբերալ քաղաքականությանը, նշել է, որ Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ի ամենամոտ հարևանները, ԱՊՀ երկրները:
Ընդ որում Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքի պատժամիջոցային բլիցկրիգն ընդդեմ ՌԴ-ի ամբողջովին չարդարացվեց, քանի որ շատ երկրներ չմիացան այդ պատժամիջոցներին:

Իր խոսքում ՌԴ ղեկավարը նշել է, որ Արևմուտքը փնտրում է Ռուսաստանին թուլացնելու և կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս, որ այսպիսի մեծ երկիր կա: 

«Արևմուտքը փորձում է անել ամեն ինչ նեոգաղութային համակարգը կենդանի պահելու համար՝ միաժամանակ շարունակելով վարել իր ավազակային քաղաքականությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար կարևոր է, որ բոլոր երկրներն իրենց ինքնիշխանությունը հանձնեն ԱՄՆ-ին, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել որպես գաղութ, այլ ոչ թե ազատ երկիր։