Վարժական հավաքների օրենսդրական կարգավորումների բացերն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ
Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։ Այս մասին նշել են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից՝ հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերի և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։
«Օրենքի բացերը և դրա արդյունքում պահեստազորայիններին մարտական հերթապահությանը ներգրավելու կամայական գործելաոճը անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ»,- նշել են ՔԻՀԿ-ից:
Կարծիքներ