Ինչ սպասել Բայդեն/Հարիս պռոյեկտից․ Արթուր Սահակյան

Ինչ սպասել Բայդեն/Հարիս պռոյեկտից․ Արթուր Սահակյան

Ամերիկաբնակ հայ լրագրող Արթուր Սահակյանն իր էջում գրել է. 

Ի՞նչ սպասել ԱՄՆ գողացված ընտրություններով գլոբալիստների (լիբերալ-դեմոկրատների, սոցիալիստ-կումունիստների, պրոգրեսիվ եւ այլասերված այլ գաղափարախոսությունների կրողների) կողմից նախագահ նշանակված Ջո Բայդենի օրոք, ով, ի դեպ՝ ընդամենը հիշողությունը գրեթե ամբողջությամբ կորցրած մարիոնետ է։ Իրականում երկիրը ղեկավարելու է Կամալա Հարիսը (տերերի թելադրանքով), որի ոչ միայն ամուսինն է  թուրքական լոբբիիստ, այլեւ՝ նոր նշանակված երկու խորհրդականները․ մեկը՝ թուրքական լոբիիստ է, մյուսը՝ ադրբեջանական։ 
Այսպիսով, ինչ սպասել Բայդեն/Հարիս պռոյեկտից․
- Պարտադիր lock down եւս մեկ տարի (առնվազն),
- Պարտադիր COVID 19-ի դեմ վակցիանացիա՝ ԱՄՆ-ում (ամբողջ աշխարհում)՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով,
- Փոքր ու միջին բիզնեսի կատարյալ կործանում ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ՝ աշխարհում,
- Գլոբալ տնտեսության քայքայում,
- Պետությունների սնանկացում եւ գլոբալիստական կառույցներից (ՄԱԿ, Համաշխարհային Բանկ, ԱՄՀ, ԱՀԿ եւ այլն) տոտալ կախվածություն,
- Բաց սահմաններ, տեռորիզմի աճ, վախի մթնոլորտ,
- Միասեռականության խրախուսում եւ քարոզ,
- Աբորտի լիարժեք իրավունք եւ խրախուսում,
- Ֆեմինիզմի փոխարինում ավելի ահավոր մի բանով՝ Վումանիզմով (womanism), այսինքն՝ տղամարդկանց ամբողջական իրավազրկում, 
- ավանդական քրիստոնեական ընտանիքների քանդում,
- Աստվածաշնչի հռչակումը որպես ռասիզմի աղբյուր, 
- Քրիստոնեական եկեղեցիների վրա ճնշում, հարձակումներ,
- ԱՄՆ պետական հաստատություններում, այդ թվում՝ Սպիտակ տանը մահմադեկանների թվի ավելացում՝ ի հաշիվ քրիստոնեաների (Բայդենը արդեն իսկ հայտարարել է այդ մասին),
- Ընտանիքներին, Եկեղեցիներին, Պետություններին փոխարինելու են գալիս կոսմոպոլիտ անհատները, որոնց ուղեղները լվացված են, մարմինները չիպավորված եւ որոնք ընդունակ են կատարել երկու գործողություն՝ գնալ աշխատանքի եւ վճարել հարկերն ու տուրքերը։ 
- Եվ սա կարելի է անվերջ շարունակել։
Լվացած Ուղեղով Հնազանդ Գլոբալ Քաղաքացի․ ահա սա է նրանց վերջնական նպատակը։ 
P.S. Հայ Դեմոկրատնե՛ր, վայելեք, միայն թե ձեր վրայից հանեք ԱԶԳԱՅԻՆ նախդիրը։ Իսկ իրական Ազգայինները սրա հետ երբեք չեն հաշտվելու։ Հաստատ։
P.S.2. Լուսանկարում թրամփականների մեջ ներդրված սորոսական պրովակատորներից է, Բայդեն/Հարիս պռոյեկտի խորհրդանիշը։