Ողբերգական հանգուցալուծում Ղարաբաղում․ Թոմաս դը Վաալ․ Մաս 2-րդ
Թոմաս դը Վաալը կարծում է, որ եվրոպական կարգերի վերջին տասնամյակի մռայլ իրականության պայմաններում, երբ բոլոր արժեքները եւ բազմակողմ շրջանակները արժեզրկված են, Ադրբեջանին ամենաքիչն է հետաքրքրում Արեւմուտքը ներկայացնող կառավարությունների դատապարտող հայտարարությունները։ Բաքվի համար, ըստ փորձագետի, գլխավորը երկու ռեգիոնալ տերությունների աջակցությունն էր՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի կանխամտածված երկիմաստության, որը կարծես թե ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում իր ռազմական կայանի պահպանմամբ եւ Երեւանի կառավարության ստորացմամբ, քան Ղարաբաղի հայերի իրավունքներով։ Միակ միջազգային կառույցը, որը գործում է Ղարաբաղում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է։ Արեւմուտքի պաշտոնական ներկայացուցիչները կոչ են անում ստեղծել միջազգային հումանիտար եւ մոնիթորինգային ներկայություն տեղերում, նման այն առաքելություններին, որոնք բալկանյան պատերազմներից հետո էին ստեղծվել 90-ական թվականներին, սակայն Ադրբեջանն ու Ռուսաստանը ձգտում են իրենց դիրքորոշումներն արդարացնել եւ արգելափակել այդ նախաձեռնությունը։ Եթե միջազգային նախաձեռնությունը անակնկալ կերպով վճռական շրջադարձ չունենա, ապա ամենայն հավանականությամբ, գլխավոր հարցն այստեղ կապված կլինի այն բանի հետ, թե արդյոք ղարաբաղցիները զանգվածաբար կտեղափոխվե՞ն Հայաստան, կամ արդյո՞ք դա կազմակերպված կերպով կիրականացվի, թե՞ արական սեռի անձանց ձերբակալություններով ու արյունահեղությամբ։ Կան թույլ ազդակներ, որ տեղի կունենա առաջին տարբերակը սակայն իրավիճակը տեղերում հանգիստ չէ, ինչը պետք է սպասել, երբ երեք տասնամյակ ձգվող հակամարտության մասնակիցներն առերեսվեն։ Երրորդ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները լինելու են ծանր եւ տեւական»,- եզրակացնում է արցախյան հարցերով փորձագետը։
Կարծիքներ