Ես «Հեղափոխության պահապններին» չեմ ճանաչում ու չեմ ֆինանսավորում

Ես «Հեղափոխության պահապններին» չեմ ճանաչում ու չեմ ֆինանսավորում

Այսօր առավոտյան տելեգրամ ալիքներում տեղեկություն տարածվեց, որ երեկվա բողոքի ակցիաների ճնշման գործընթացը իրականացրել են դիմակավորված անձինք, որոնց թվում եղել են «Հեղափոխության պահապանները», իսկ այդ խմբավորման ֆինանսավորումը իրականացնում է Բելգիայաբնակ Արտակ Սերգոյանը՝ ում կապում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի հետ: Մենք կապ հաստատեցինք Արթուր Ասատրյանի հետ՝ պարզելու, թե նա է ֆինանսավորում հեղափոխության պահապններին և ինչու: 

-Պարոն Ասատրյան լուրեր են տարածվում, որ «Հեղափոխության պահապններին» եք ֆինանսավորում ձեր հիմնադրամի տնօրենի միջոցով:

- Ես ինչի պիտի հեղափոխության պահապններին ֆինանսավորեմ, ինձ 2 տարի հալածել են մի քրեական գործից չպրծած մյուսն են բացել, ֆինանսավորեմ, որ ի՞նչ: 

-Պարոն Ասատրյան, բայց Ձեր հիմադրամի տնօրենը իշխանությանը ի պաշտպանություն գրառումներ է անում, Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Արտակ Սերգոյանին, ես գործից ազատել եմ, քաղաքական հայտարարություններ անելու համար, ես քաղաքականության մեջ չկամ, իմ հիմնադրամը բարեգործությամբ է զբաղվում ես չեմ ուզում ոչ մեկի հետ կապ ուենենալ ո՛չ իշխանության, ո՛չ էլ ուրիշ մեկի հետ: Արտակ Սերգոյանն էլ ֆեյսբուքում գրել է, որ իմ հիմնադրամում էլ չի աշխատում: 

- Պարոն Ասատրյան, այսինքն, Արտակ Սերգոյանը Ձեր հետ էլ կապ չունի՞, դուք նրան չեք ֆինանսավորո՞ւմ:

- Իհարկե, կապ չունի, ո՞վ է այդ սուտ լուրերը տարածում, գրեք, որ ես քաղաքական գործիչ չեմ, այդ «Հեղափոխության պահապաններին» չեմ ճանաչում ու չեմ ֆինանսավորում, ես Էջմիածնում բարեգործություն եմ անում, Արցախից 170 հոգի եմ պահել, դպրոցներ եմ վերանորոգում, ինչի՞ պիտի մարդկանց վրա հարձակվող խմբի ֆինանսավորեմ, ո՞ւմ համար: