Հանձնողը դուք եք. վիճաբանություն Քոչարյանի գործով նիստին

Հանձնողը դուք եք. վիճաբանություն Քոչարյանի գործով նիստին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ Քոչարյանի պաշտպանների եւ մեղադրող Գեւորգ Բաղդասարյանի միջեւ։

Դա սկսվեց այն բանից հետո, երբ դատախազն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդեւանյանի բացարկի միջնորդությանն իր վերաբերյալ, մասնավորապես այն մտքին, թե նա պաշտպանում է հանձնողներին։

Բաղդասարյանի խոսքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հանձնողներից մեկը դու ես»։

Դրանից հետո սկսվեց գոռգոռոց, դատախազն ասաց` հանձնողը դուք եք, ինչի՝ ես հանձնո՞ղ եմ։

Դատավորը հայտարարեց ընդմիջում։