Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 316 հազար մարդ

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 316 հազար մարդ

Աշխարհում հոկտեմբերի 25-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244 429 045 մարդու։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 316 955-ով։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 4 963 767 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունն հաղթահարել է 221 468 889 մարդ։

Վարակակիրների թվով աշխարհում առաջատար են հետեւյալ երկրները՝ ԱՄՆ (46 312 782), Հնդկաստան (34 189 774), Բրազիլիա (21 729 763), Մեծ Բրիտանիա (8 773 674) եւ Ռուսաստան (8 241 643)։ Հայաստանի հարեւան երկրներում պատկերը հետեւյալն է․ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7 851 805 մարդ, Իրանում՝ 5 860 844 մարդ, Վրաստանում՝ 692 240 մարդ, Ադրբեջանում՝ 516 325 մարդ։