Ես լավ հիշում եմ, թե ում էին «կռիշավատ» անում «արարատները»

Ես լավ հիշում եմ, թե ում էին «կռիշավատ» անում «արարատները»

Ես լավ հիշում եմ, թե 2018 թվականի մայիսից հետո ինչպես էր ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում անկայունություն մտցներ Արցախում. յուրաքանչյուրն իր գործը գիտեր՝ ոմանք «ընդդիմադիր» տարբեր խմբակների, մյուսները իշխանության ներսում, իսկ ոմանք տարբեր անհատների միջոցով բախումներ էին հրահրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Ես լավ հիշում եմ, թե ում էին «կռիշավատ» անում «արարատները» 2020 թվականին Արցախում ընթացող ընտրությունների մրցավազքում։

Ես լավ հիշում եմ, թե 2018 թվականի մայիսից հետո ինչպես էր ՀՀ իշխանությունը տարբեր «արարատների» միջոցով փորձում անկայունություն մտցներ Արցախում. յուրաքանչյուրն իր գործը գիտեր՝ ոմանք «ընդդիմադիր» տարբեր խմբակների, մյուսները իշխանության ներսում, իսկ ոմանք տարբեր անհատների միջոցով բախումներ էին հրահրում։

Ցավոք, ես տեսել եմ, թե ինչպես էին Արցախում ոմանք շողոքորթում «արարատներին»։

Ինչ խոսք, պատկերն արդեն ամբողջական է, հարցադրումների պատասխանները տրված»,֊գրել է Աբրահամյանը։