ՔՊ-ն անգամ «փրայմերիզում» է կեղծիքներ անում
Անկախ դիտորդ կազմակերպությունը, որը դիտարկել է Քաղպայմանագրի` Գյումրիի «Փրայմերիզը» եզրակացություն է տարածել երեք օր տեւած գործընթացի մասին, որոնք հիմնականում ՔՊ-ի դեմ են եւ բացահայտում են, որ սա մի անհասկանալի գործընթաց էր, որի ժամանակ նույնպես ՔՊ-ականները չեն խուսափել կեղծիքներից: Մենք չենք ներկայացնի եզրակացության մեջ առկա «ջուրը», այլ միայն մի քանի հատված.
«Ակնհայտ էր, որ բնակիչների քիչ մասն էր միայն տեղեկացված «նախաքվեարկության» մասին, իսկ ոմանց մոտ կար համոզմունք, որ այս տարբերակով Քաղաքացիական պայմանագիրը փաստացի փոխարինում է համայնքի ղեկավարի ընտրությունները՝ իրենց թեկնածուին պարտադրելով»։
«Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը: Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերևույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%֊ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը»:
«...Հարկ է նշել, որ առանձին թաղի ազդեցությունը ընդհանուր արդյունքների վրա եղել է անհամաչափ բարձր՝ հօգուտ նախաքվեարկության արդյունքում առավելագույն քվե ստացած թեկնածուի։ Ավելին, այդ տարածքում դիտարկվել են կրկնվող դեպքեր, երբ ընտրանքով նախատեսվող հասցեներում՝ տան դիմաց կային նախապես սպասող քաղաքացիներ, որոնք ձգտում էին քվեարկել տնից դուրս, մեքենայում կամ այլկերպ նվազ հավաստի էին դարձնում իրենց՝ այդ հասցեում գրանցված լինելու, այսինքն, ըստ ընտրանքի նախաքվեարկությանը մասնակցելու նախատեսված լինելու փաստը։ Մյուս տարածքներում դիտորդների կողմից նման դեպքերի այդպիսի քանակ չի նկատվել»։
«...Միաժամանակ, տվյալները բավարար են պնդելու, որ ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված նախաքվեարկությունը հաղթած թեկնածուն այդ արդյունքն առավելապես գրանցել է աշխարհագրական մեկ միավորից քվեներ ստանալով»։
Կարծիքներ