Տեսեք Դավոսից ինչ նոր կտեր է ղրկել․․․

Տեսեք Դավոսից ինչ նոր կտեր է ղրկել․․․

Կար ժամանակ, որ բոլորս վարչապետ էինք, հիմա՝ էլի ի շնորհիվ Փաշինյանի, դարձանք պետություն։ Տեսեք Դավոսից ինչ նոր կտեր է ղրկել․․․ «Պետությունը Դու ես, Դու՛ ես Հայաստանի Հանրապետությունը»։ Պատերազմի հոտ է գալիս՝ նկատում են օգտատերերը․ «Պատերազմի ժամանակ` պետությունը տալիս են ժող ջանին, ու ասում՝ գնա փրկի։ Խաղաղ ժամանակ սկսում են տուգանել, հարկել, քերթել  էդ ժող ջանին»։ Մենք պետությունն ենք, ինքը զբոսաշրջիկը։

Պետության հաշվին ընտանյոք հանդերձ վոյաժներ է անում, իսկ հպարտ քաղաքացուն ճզմում  պարտքերի, հոգսերի, հայրենազրկման, թշվառության, դժոխքի բեռի տակ։ Մարդիկ ի վերջո հասկացել են, որ իրենք ոչ պետություն են, ոչ վարչապետ, այլ ժողովուրդ են, որ կրակն են ընկել այդ  զույգի ձեռքին։ Օգտատերերից մեկն ընդունում է, որ ինքը պետություն է։ Գրում է․ «Մենք պետություն ենք, դու պետությունը քանդող»։ Մի ուրիշն էլ հուշում է․  «Փաշինյանի բոլոր ասածները աղետապատ են։ Անգամ Նազարի հետ չի կարելի համեմատել։ Հենց «պետությունը դու ես» -ը նշանակում է՝ ձեզ էլ եմ հանձնելու ինչպես պետության հողերը»։ Ու ամենահետաքրքրիրն այն է, որ ժողովուրդը հիշել է այս բանաստեղծությունը։ Ժողովուրդը ուշքի է գալիս․ 
Ծիտիկ, Ծիտիկ մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի,
Չվախենաս չթռչես,
Ես չեմ ուզում բռնել քեզ:

Մի ժամանակ չէին հավատում, որ դա Վանո Սիրադեղյանն է գրել։ Ասում էին՝ չէ մի չէ՜, Վանոն չէր կարող նման մանկական տողեր գրել։ Հիմա տեսնու՞մ եք, որ դա ոչ թե մանկական, այլ քաղաքական ավանտյուրա  է։