Արսեն Խանջյանը` սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Արսեն Խանջյանը` սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս մեկ մեդալ: 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Հայ մարզիկը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Անտոն Կոնովալովի հետ:

Ավելի վաղ մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել էին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։