Ինչու՞ են մարդիկ վատանում Նիկոլի ձայնը լսելիս

Ինչու՞ են մարդիկ վատանում Նիկոլի ձայնը լսելիս

Արսեն Թորոսյանի հետ այս հարցում համակարծիք եմ․ «Ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է բոլորիս օրգանիզմի վրա»։ Հատկապես 44-օրյա խայտառակությունից հետո հազար անգամ Նիկոլ Փաշինյանի ձայնը լսելիս ասել եք՝ որ ձայնը լսում եմ վատանում եմ։ Այստեղ Թորոսյանի ասածը, ներողություն եմ խնդրում,  մի փոքր շտկեմ։ Պարտադիր չէ ձայնը լինի բարձր, ամպագոռգոռ, որ վատ զգաս։ Վատանում են նաև այն ժամանակ, երբ մարդուն տանել չես կարող։ Ասածիս վկայությունը մեր շրջապատի հազարավոր մարդիկ են, որոնք ասում են՝ հենց Նիկոլի  ձայնը լսում, ճնշումս բարձրանում է, վատանում եմ կամ եթե իրեն լսեմ՝ ինսուլտ կստանամ։ Նրանցից մեկն էլ ես եմ, պարոն Թորոսյան։

Բժշկորեն բացատրեք, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանի ձայնը լսելիս հազարավոր մարդիկ վատ են զգում, ճնշման ու սրտի հետ կապված խախտումներ, դեպրեսիա, նևրոզ, անքնություն  ու նյարդային այլ խանգարումներ են ունենում։ Դա նրանի՞ց է, որ նրա ձայնը գերազանցում է թույլատրելի սահմանը կամ ճղճղան ու բարակ է, իհարկե ոչ։ Այդ նույն ձայնը՝ խզված ու ճղճղան, 2018-ին  էլ ուներ, բայց դա չխանգարեց։ Դուք օրինակներ եք բերում, երբ ձայնը գերազանցում է թույլատրելի սահմանը․ «Բարձր երաժշտություն՝ մեքենաներից, զվարճանքի օբյեկտներից, բարձր աղմուկ՝ ավտոլվացման կետերից, շինարարություններից, հրավառություններ»։ Ասեմ ձեզ, որ այդ բոլորը միասին վերցրած, ավելի քիչ վնաս են պատճառում մարդկանց, քանի Նիկոլի ձայնը։ Այ դա բացատրեք, ինչու՞ է այդպես։ Մյուս խորհրդարանական լսումների ժամանակ կբացատրե՞ք, թե ինչու են մարդիկ  վատանում Նիկոլի ձայնը լսելիս: