ԱՄՆ-ում ձերբակալվել է Փելոսիի գողացված համակարգիչը ռուսական հատուկ ծառայություններին փոխանցել ցանկացող կինը

ԱՄՆ-ում ձերբակալվել է Փելոսիի գողացված համակարգիչը ռուսական հատուկ ծառայություններին փոխանցել ցանկացող կինը

ԱՄՆ-ում ձերբակալվել է ոմն Ռայլի Ջուն Վիլյամս անունով մի կին, ում մեղադրանք է ներկայացվել այն բանում, որ հունվարի վեցին, Կապիտոլիումի գրոհի ժամանակ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի աշխատասենյակից գողացված համակարգիչը ցանկացել է փոխանցել Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությանը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Վիլյամսի նախկին ընկերը հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին, որ տեսել է կադրերը,թե ինչպես է Ռայլին նետվում Փելոսիի աշխատասենյակ եւ վերցնում համակարգիչը։ Այնուհետեւ նա հայտարարել է, որ իրեն հայտնի է դարձել, որ Ռայլին այդ համակարգիչը ցանկացել է փոխանցել Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությանը։