Թրամփի դեմ մահափորձ չենք ծրագրել. նախագահը հերքում է մեղադրանքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունն, իբր, մահափորձ է ծրագրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Սա հերթական հերյուրանքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով խթանել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման բան չի փորձել և, որքան գիտեմ, երբեք էլ չի անի դա»,- ասել է Իրանի նախագահը NBC News-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին և սեպտեմբերին Թրամփի դեմ մահափորձեր են կատարվել։ Դրանից հետո նա հայտարարեց, որ Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար։
Իրանի ԱԳՆ-ն այս հայտարարություններն անվանել է «կեղծ»։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Իրանի 51-ամյա քաղաքացի Ֆարհադ Շաքերիին, ում ենթադրաբար հանձնարարվել էր Թրամփի սպանության ծրագիր մշակել։ Ենթադրվում է, որ նա գտնվում է Իսլամական Հանրապետությունում:
Կարծիքներ