Մի ողջ պատմություն ենք կորցնում, ո՞րը գրառես, որ մնա․․․
![Մի ողջ պատմություն ենք կորցնում, ո՞րը գրառես, որ մնա․․․](https://hraparak.am/uploads/images/2022/08/image_750x_630cf2456d4a7.jpg)
Բաներ կան, որ պատմություն են, պատմության շունչ կա նրանց մեջ ու եթե այսօր թղթին չհանձնենք, չհիշենք, վաղը մեր սերունդները չեն հասկանալու, թե ինչը ինչու է այդպես։ Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի հյուրանոցի առաջ Ջիվան Գասպարյանի արձանն է տեղադրված։ Հայրենակիցս ժամանակին պատմել է, թե Լևոն Հայրապետյանն ինչու՞ է հատկապես Ջիվան Գասպարյանի արձանը տեղադրել իր հյուրանոցի առաջ: Դա իմացել է 2006 թվականին, երբ ծավալուն հարցազրույց էր վերցրել Լևոնից։ Ահա թե ինչ էր պատմում Լևոն Հայրապետյանը․ «Աշտարակի ձորում սեղան էինք նստել Ժիրինովսկու և Սուրկովի հետ։ ժիրինովսկին դուդուկ ուզեց: Խնդրեցինք, և մաեստրոն՝ Ջիվան Գասպարյանը, եկավ: Ջիվանի հոգեցունց դուդուկը Ժիրինովսկին լացացրեցեց։ Նա ասաց՝ եթե ռուս լինեիր, ես Քո արձանը կդնեի: Ես էլ պատասխանեցի՝ մի անհանգստացիր, նրա արձանը ես եմ կանգնեցնելու: ․․․Եվ կանգնեցրի»: Ինչքա՜ն նման հուշարձաններ, կոթողներ, եկեղեցիներ հանձնեցինք թշնամուն։ Վաղը մեկը հիշելու՞ է, թե ինչ ունեինք Արցախում ու ինչ կորցրինք։ Վաղը մեկը հիշելու՞ է, թե ով է կառուցողը։ Մի ողջ պատմություն ենք կորցնում, ո՞րը գրառես, որ մնա․․․
Կարծիքներ