Աղդամի մզկիթի պատկանելիության մասին TRT-ի հայտարարությունը Իրանում վրդովմունք է առաջացրել

Աղդամի մզկիթի պատկանելիության մասին TRT-ի հայտարարությունը Իրանում վրդովմունք է առաջացրել

Թուրքական TRT-ի հայտարարությունն այն մասին, որ Աղդամի մզկիթը մաս է կազմում Օսմանյան կայսրության ժառանգության, Իրանում վրդովմունքի առիթ է տվել։ Այս մասին հայտնում է Azariha լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ոչ Աղդամի մզկիթը, ոչ Աղդամ քաղաքը, կամ Ղարաբաղն առհասարակ, Օսմանյան ժառանգության հետ որեւէ կապ չունի։ Մզկիթը կառուցվել է 1870 թվականին, երբ ռեգիոնը պատկանում էր Ցարական Ռուսաստանին։ Իսկ մինչ Գյուլիստանի պայմանագիրը, Ղարաբաղի տարածքները մաս էին կազմում Իրանական կայսրության, եւ ռեգիոնի մշակույթի վրա խիստ կերպով ազդել է իրանական մշակույթը, ասված է լրատվամիջոցի հրապարակման մեջ, ի հակադարձում թուրքական հայտարարության։