Թրամփը՝ տրանսգենդերների սարսա՞փ. կոչ են արել զգույշ լինել ԱՄՆ մեկնելիս

Թրամփը՝ տրանսգենդերների սարսա՞փ. կոչ են արել զգույշ լինել ԱՄՆ մեկնելիս

Ֆինլանդիան, Դանիան և Գերմանիան իրենց տարածքում ապրող տրանսգենդերներին կոչ են արել ավելի զգույշ լինել ԱՄՆ ուղևորություններ պլանավորելիս:

Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին գրում է Axios պորտալը։

«Եթե ձեր անձնագրում նշված է X սեռը, կամ դուք փոխել եք ձեր սեռը, խորհուրդ է տրվում ճանապարհորդելուց առաջ դիմել ԱՄՆ դեսպանատանը՝ հետագա անելիքների վերաբերյալ ցուցումների համար »,- գրում է պորտալը։

Աղբյուրի փոխանցմամբ, այս միտումը կապված է նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականության հետ, ով հայտարարեց ԱՄՆ-ում ընդամենը երկու սեռերի ճանաչման մասին։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը կոչ էր արել «արգելել երեխաների ուղեղները լվանալը» տրանսգենդեր գաղափարախոսությամբ։