Ի՞նչ եղավ Նիկոլի Աճեմօղլուն

Ի՞նչ եղավ Նիկոլի Աճեմօղլուն

Երկիրն աղետալի վիճակում է, օրը հազար անգամ են գրում։ Վերլուծում են , փորփրում, թե ինչու՞ այդպես եղավ։ Ինչու՞ մի ծաղկուն, եդեմական երկիր դժոխքի վերածվեց։ Մեր մեծերն ասում են՝ հանգույցի ծայրը պիտի գտնես։ Եթե ծայրը գտար, կբացվի ամեն ինչ։ Կծիկի ծայրը հեղափոխություն կոչվածն է, որը պետք է ամուր բռնել ու բացել այն հանգույցը, որը սարդի պես իր ոստայներով բոլորիս առել է իր խճճված հյուսվածքի մեջ։ Պետք է գտնել բոլոր այն թելերի ծայրերը, որը տանում է Թուրքիա։ Գտնել ու համոզվել, որ Հայաստանը ստիպված չէ Թուրքիայի հետ զիճումների գնում։ Այն մինչև հեղափոխությունը նախապես ծրագրված է եղել։ Հատ- հատ ի մի բերել բոլոր փաստերը ու ընդհանրացնել իրողությունը։ Հեղափոխությունից անմիջապես հետո, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը Աճեմօղլու մասին էր խոսում, որ գալու ու մեր քանդած երկիրը, տնտեսությունը փրկելու է։ Ավետեց, որ Դարոն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում։ Հիշեցնենք, որ Դարոն Աճեմօղլուն (Daron Acemoğlu, ամբողջական անունը՝ Kamer Daron Acemoğlu) ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 3 -ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Միաժամանակ նշվում էր, որ Աճեմօղլին հայկական արմատներ ունեցող ընտանիքում է ծնվել։ Այդ ժամանակ ոչ մեկի մտքով չանցավ հարցնելու ,, փրկչին,,՝ ամբողջ աշխարհը մեր խոշոր տնտեսագետներից է խոսում․դու ինչու՞ Թուրքիայից ես տնտեսագետ բերում։ Աճեմօղլու ծառայությունն այնպես էր ներկայացվում, որ ,, հեղափոխականների,, ընկալման մեջ նստեց, որ Աճեմօղլուն հայ լինելով է իր հայրենասիրական ծառայությունը մատուցելու։ Հետո պարզվեց մամուլից, որ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Մարդիկ ուզում էին արժևորել հեղափոխությունը, արմատներով հայ հայրենասեր մարդ գտնել․․․ Ու երբ լսեցին, որ այն պարզապես վճարովի ծառայություն կամ խորհրդատվություն է, անգամ չմտածեցին՝ ինչի ՞ համար Աճեմօղլին։ Չմտածեցին, որ դա արվեց, որպեսզի իրենք մտածեն, որ դա կատարվեց «հեղափոխության, Նիկոլի, հայի խաթր»։ Ոչ մեկի մտքով չանցավ, թե ինչ նուրբ թուրքական անցում կատարվեց։ Եվ որպեսզի այդ անցման խորությունը չերևա, սկսեցին հոդվածներ հրապարակել, որ իբր թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել պոլսահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը: Ի՞նչ եղավ Նիկոլի Աճեմօղլուն։ Դա արդեն կարևոր չէր։ Կարևորը Փաշինյանի կողմից խայծը գցելն էր։ Ու այսպես, 4,5 տարի է խայծ կուլ տալու գործով ենք զբաղված։ Արդյունքը ձեր առաջ է։