Եվս մեկ հնչեղ ձերբակալություն՝ ՌԴ ՊՆ-ում. ի՞նչ է հայտնի

Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ՊՆ ռազմաշինարարական ընկերության գլխավոր տնօրեն, 46-ամյա Անդրեյ Բելկովը։
Նրան կասկածում են պետական պաշտպանության հրամանը կատարելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Քրեական օրենսգրքի 285.4 հոդված), գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ Բելկովն այս գործով ավելի վաղ բացատրություններ է տվել քննիչներին։
Վերջին անգամ որպես կասկածյալ հարցաքննվել է, ապա ձերբակալվել։ Սպասվում է, որ հետաքննությունը շուտով դատարանին կդիմի նրան կալանավորելու միջնորդությամբ:
Նշվում է, որ Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հուլիսին։ Սկզբում խոսքը գնում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մասին (Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս):
Հայտնի չէ, թե արդյո՞ք Բելկովն ընդունել է մեղքը։ Պաշտոնյային, ըստ «Կոմերսանտ»-ի, հեռացրել են զբաղեցրած պաշտոնից, սակայն դեռ չեն ազատել: ՊՆ ռազմաշինարակական ընկերությունը կառուցում է զինանոցներ, բազաներ, ուսումնական հրապարակներ, շտաբեր, օդանավակայաններ և բնակելի շենքեր։
Կառույցի գործունեությունը վերահսկվում էր պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովի կողմից, ով վերջերս կալանավորվել է առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու գործով:
Կարծիքներ