Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը ԼՂ հակամարտության կողմերի հետ բանակցություններ է անցկացրել և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը, մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ, և հայտարարել են այն մասին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության կարգավորման գործում», - ասել է Ջալալին:

Ավելի վաղ, իրանական «Irna» գործակալությունը հայտնել էր, որ  Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան:  Նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով:

Հոկտեմբերի 29-ին Մոսկվա կայցելի նաև Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, որտեղ նախատեսում է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: