Իսկ «պրեմիաներով» յոլլա գնացող պատգամավորները սոցիալապես անապահով խա՞վ են, թե՞ չէ

Իսկ «պրեմիաներով» յոլլա գնացող պատգամավորները սոցիալապես անապահով խա՞վ են,  թե՞ չէ

Էդ որ վարչապետն ասում է՝ սոցիալապես անապահովները կարող են կոմունալները չվճարել, դա ո՞ւմ հետ է համաձայնեցրել, ասենք նույն ՀԷՑ-ը, «Գազպրոմը» կամ «Վեոլիա ջուրը», որը չորս օր է՝ առանց ջրի է թողել Չարենցավանի 6-րդ թաղամասի մի շարք բնակիչների ու թքած ունի էդ մարդկանց վրա, իրենք տեղյա՞կ են, որ սոցիալապես անապահովները կոմունալ չեն վճարելու։ Եվ ե՞րբ են վճարելու, թե՞ առհասարակ չեն վճարելու էս ամսվանը, կամ ո՞ւմ վրա է մնալու էդ բեռը։

Հա, ու ամենակարևորը՝ ովքե՞ր են համարվում սոցիալապես անապահով խավ։ Օրինակ՝ ամեն ամիս պրեմիա ստացող ու էս մի ամսվա պրեմիան ճարահատյալ ընդհանուր ֆոնդին փոխանցած խեղճ ու կրակ պատգամավորները սոցիալապես անապահով խա՞վ են, քանզի էս ամիս պրեմիայից հրաժարվել են, թե՞ էդքան էլ չէ։ Դե, ոնց հասկացանք, պրեմիայի հույսով էին ապրում, դրա համար եմ ասում։ Կամ նախկինում 150-200 հազարով նորմալ գոյատևող, իսկ հիմա 1.5 մլն աշխատավարձով մի կերպ, ճկռալով յոլլա գնացող որոշ նախարարներ սոցիալապես անապահով խա՞վ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ այո, ու առաջինը հենց նրանց կոմունալները պետք է զիջել․․․ Դեռ պետք է մի բան էլ հանգանակություն կազմակերպել նրանց համար։