Կապանի ՔՊ խորհրդի ընտրություններից հետո ներկուսակցական կրքերը չեն հանդարտվել։ Կապանի ՔՊ թիմում կասկածներ ունեն, որ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը նախապես ազդեցություն է գործել ընտրողների վրա, դա է պատճառը, որ անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններում կապանցի 2 պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը, չեն անցել խորհրդի կազմ, փոխարենը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ՔՊ քարտուղարուհին, մարզիչը եւ Բաբայանի այլ մտերիմներ մտել են։ ՔՊ-ականների կասկածները հաստատվել են այն բանից հետո, երբ խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է չեղարկի այդ ընտրությունները: Մինչդեռ մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնք փորձում են Սյունիքում իրենց ազդեցությունը մեծացնել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկ...
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համա...
«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժան...
Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրակ...
«Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվոր...
«Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը պատկանում է իշխանության սրտի օլիգարխ, «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերություն...
Երեւանն այժմ ոչ մի ելք չունի. նոր պահանջներ Բաքվից
Ողջ նախընտրական փուլում ադրբեջանական մասմեդիան անթաքույց կերպով համակրանք եւ աջակցություն էր դրսեւոր...
×
❮
❯