Կիևին ԱՄՆ-ի օգնությունն «արյունալի» կլինի․ Պեսկով

Կիևին ԱՄՆ-ի օգնությունն «արյունալի» կլինի․ Պեսկով

Ռուսական բանակը բարելավում է իր դիրքերը Ուկրաինայի նկատմամբ, ԱՄՆ-ի օգնությունը Կիևին չի փոխի այս իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա, ըստ էության, չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։ Հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ռուսական զինված ուժերը բարելավում են իրենց դիրքերը։ Ընդհանուր առմամբ, դինամիկան այժմ բացարձակապես պարզ է բոլորի համար»,- Ուկրաինային տրվող աջակցության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը մեկնաբանելիս ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հայտարարել է նաև, որ տրամադրվելիք միջոցները «կհանգեցնեն նոր զոհերի ուկրաինացիների շրջանում»։