Առաջնածում զոհվել է «Իզվեստիա»-ի թղթակիցը. ՌԴ-ն և ՄԱԿ-ն արձագանքել են

ՄԱԿ–ը դեմ է լրագրողների սպանություններին և ցանկանում է, որ դրանք հետաքննվեն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իզվեստիա» թերթի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։
«Մենք դեմ ենք լրագրողների բոլոր սպանություններին և ցանկանում ենք, որ դրանք բոլորը մանրակրկիտ հետաքննվեն»,– ասել է Հաքը:
Ռուսաստանը հետամուտ կլինի ԵԱՀԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով «Իզվեստիայի» թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան կապակցությամբ: Այս մասին էլ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ոչ միայն տեղեկությունը կհասցնենք պրոֆիլային միջազգային կազմակերպություններին, այլև կփորձենք նրանց արձագանքը ստանալ։ ԵԱՀԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված միջազգային ինստիտուտներ պարտավոր են արձագանքել»,-ասել Է Զախարովան «РЕН ТВ»-ին տված մեկնաբանության մեջ:
Նշենք, որ 2022-2023 թվականներին Ֆեդորչակը եղել է «Զվեզդա» հեռուստաալիքի հատուկ թղթակիցը, իսկ մինչ այդ չորս տարի աշխատել է «Ղրիմ 24» հեռուստաալիքում՝ որպես խմբագիր։
Ֆեդորչակը 28 տարեկան էր։ Նա մարտական գոտում աշխատում է 2022 թվականից։ Վերջին ռեպորտաժը նկարահանվել է նախորդ օրը` Կուպյանսկի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։
Կարծիքներ