Քննիչներ են ձերբակալվել թմրամիջոցի ապօրինի իրացման գործով
Երեկ երեկոյան լուր տարածվեց, որ ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Արաբկիրի քննչական կոմիտե և բերման ենթարկել 4 քննիչի:
Քիչ առաջ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել, թմրամիջոցի ապօրինի իրացման գործով:
Նրանք ձերբակալվել են քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգ) ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
Կարծիքներ