Ինչու են ռուս խաղաղապահները մնում Արցախում․ Կոնստանտին Զատուլին 

Ինչու են ռուս խաղաղապահները մնում Արցախում․ Կոնստանտին Զատուլին 

Ադրբեջանը պետք է մտածի այն հարցի շուրջ, որ այն պայմանները, որոնք առկա են Ղարաբաղ` հայ բնակչության վերադարձի համար, այնքան էլ կոմֆորտային չեն։ Ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում առաքելությունը շարունակելու հիմքեր կան։ Այս մասին НСН-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի հայերին կտա որոշակի երաշխիք պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում։ Ռուս քաղաքական գործիչը նշում է, որ պետք չէ ռուս խաղաղապահներին դուրս բերել ռեգիոնից։

Նա նաեւ ասել է, որ արցախահայերը չեն ցանկանում վերադառնալ, քանի որ ստիպված են լինելու ընդունել ադրբեջանական քաղաքացիություն։ Եթե ադրբեջանական քաղաքացիություն ընդունեն, ապա կա մտավախություն, որ ապագայում, եթե հայ-ադրբեջանական հակամարտություն լինի, ստիպված են պայքարելու Հայաստանի դեմ, քանի որ կզորակոչվեն ադրբեջանական բանակ։ Զատուլինը նաեւ ասել է, որ եթե վերադարձի պայմանները լինեն հարմարավետ, ապա Ղարաբաղի հայ բնակչության որոշ հատվածը կարող է վերադառնալ։ Դրա հույսերը կան։ Պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը, ըստ Պետդումայի պատգամավորի, եթե ուզում է քաղաքակիրթ երեւալ աշխարհի առաջ, պետք է վերադարձի եւ տեղում ապրելու պայմաններն ավելի ընդունելի դարձնի հայերի համար։