Անչափ էկզոտիկ, նշանային իրադարձություններ են տեղի ունենալու

Անչափ էկզոտիկ, նշանային իրադարձություններ են տեղի ունենալու

-Երեք փակ սահմանի, կորոնավիրուսի հորձանուտում հայտնված երկրում.
-Վաղը երկու` անչափ էկզոտիկ, նշանային իրադարձություններ են տեղի ունենալու.
-Որոնք նույն` պետական-քաղաքական-մարդկային-նսեմության մասին օրվա իշխանությունների «ասքն» են:
Հ.Գ.
-Ավան-Նոր Նորք վարչական դատարանում տեղի է ունենալու «դարի» հաջորդ դատավարությունը.
-Որին այս անգամ մասնակցելու է
-Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը... «մեղադրյալի» կարգավիճակով....
-Ապա եւ` նույն օրը, բանակում չծառայած, Ալիեւի հետ`
-Հայոց Անկախության գերագույն սիմվոլ Արցախը` «փուլ առ փուլ» արած`
-Նիկոլ Փաշինյանը` իր մազոխիզմից «ծնված»`
-Մեկ այլ խելահեղ պրոեկտի համար դրամահավաք է կազմակերպում.
-«Դվին» ռեստորանում`
-Հանուն իրեն, ընդդեմ` ՍԴ.... լիքը չծառայածների, պետության գիտակցությունից զրկվածների հետ:
Հ.Գ.
-Պատահականությո՞ւն
-Երբեք.
-Նարցիսիզմով, վրեժխնդրությամբ տառապող անձի համար նման պրոեկտումները`
-Անհրաժեշտ են.
-Զի օդը լցված է լինելու Սերժ Սարգսյանով.
-Նրա կողմնակիցները օրը հագեցնելու են`
-Ոչ միայն օրվա իշխողի փոքրիկ ու մեծ վրեժների լիցքերով.
-Այլեւ`
-Շուշին են հիշելու, հիշելու են Նիկոլին թողած Արցախյան յոթ շրջանները` ի հեճկուս Արցախի տեղը չիմացող, այնտեղ կորող իր թիմակիցների.
-Հիշելու են, որ բոլոր դեպքերում, որ այդ մարդը կարողացավ արժանապատիվ հեռանալ, շարած պահել տախտակը, ստիպելով անվերջ` իր թողած ժառանգության մասին խոսել, դրա վրա կայանալ /թարսի պես` կորոնավիրուսը թավշիկները չեն կարողանալու գցել նրա վրա/:
Հ.Գ.
-Ուստի`
-Օրվա թավշյա իշխողը` հարկ է համարել.
-Նույն օրը դրամահավաք անել`
-Որովհետեւ նրա նարցիստական էությունը պետք է անվերջ սնել.
-Այլոց, անգամ «դատվողների» համար լուսանցք չթողնելով...

#Ենթագիտակցությունը_տոնկոյե_շտուկա_բրատ
#Պրոեկցիան_նույնպես
#Գրողը_տանի_նրավիտացա_տեբե_Սերժինա_նրավիտցա