Երբ իշխանությունում հայտնվում են անարժանները

Երբ իշխանությունում հայտնվում են անարժանները

Երբ իշխանությունում հայտնվում են անարժանները

Արդարարության և ճշմարտության համար իր կյանքը ներդրած Մուշեղ Սաղաթելյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Մուշեղի մեծ եղբյարը՝ Շոթա Սաղաթելյանը, որը 2008թ-ին շինծու քրեական գործով դատապարտվեց և շուրջ 1,5 տարի անցկացրեց բանտերում, դիմելով ինձ ցավով ասեց՝ մի՞թե տասնամյակների պայքարի արդյունքը սա էր։ Հոգեհանգստին մասնակցում էին Մուշեղի մարտական ընկերները, որոնք տասնամյակներ ապրում էին հաղթանակած ու արժանապատիվ հայի կեցվածքով, հիմա անճար են պատերազմում իշխանությունների բերած պարտությամբ և շարունակվող ամոթալի զիջումների բեռի տակ։ Այդպիսի իշխանությունների պարագայում, երբ երկրի երկրորդ դեմքը թքում է քաղաքացու վրա՝ մնալով անպատիժ, իսկ ԱԺ-ում իշխող խմբակցության ղեկավարը, որի միակ արժանիքը մի քանի կուսակցություններում թրև գալն է, ձեռք է բարձրացնում գեներալի վրա, երբ ամբողջ իշխանությունը վերից վար լցված է ցանկացած գնով հարստանալու, ցոփ ու շվայտ կյանք վարելու մոլուցքով, ապա այլ կերպ չէր էլ կարող լինել, արդյունքում՝ երկիրը դարձրել են պինգ-պոնգի գնդակ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, իսկ իրենք հեծանիվ են վարում, անլուրջ խոսույթով ուշադրություն շեղում, մասնավորապես՝ «․․․հեծանիվը ցավ է», և հընթացս Հայոց պատմությունը փոխարինելով Հայաստանի պատմությամբ։

Հ․Գ․ Կեցցե՛ «օրենքի գերակայությունը», «ժողովրդավարությունը», «կոռուպցիայի դեմ պայքարը» և հեծանիվը։

Պետրոս Մակեյան