Հեղինակավոր համալսարանին զրկել են 2,7 միլիոն դոլար դրամաշնորհից

Հարվարդի համալսարանին զրկել են 2,7 միլիոն դոլարի երկու դրամաշնորհից։ Դրամաշնորհների հայտերը չեղարկել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը։ Չեղարկումը իրականացվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել սառեցնել Հարվարդի համալսարանին տրամադրվող 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումը, ինչպես նաեւ վերանայել համալսարանի՝ հարկերից ազատված լինելու հանգամանքը։
Ավելի վաղ, CNN-ն էր հաղորդել, որ ԱՄՆ Ներքին եկամուտների գործակալությունը մտադիր է վերանայել Հարվարդի համալսարանի՝ հարկերից ազատված լինելու հանգամանքը։ The Washington Post պարբերականն էլ գրել էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Հարկային գերատեսչությանը՝ խնդրելով վերանայել Հարվարդի համալսարանի՝ հարկերից ազատված լինելու հանգամանքը։
Կարծիքներ