Պահանջ պետք է ներկայացնել ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններին, այլ ռուս խաղաղապահ զորակազմին. Մանրամասներ Արցախից

Պահանջ պետք է ներկայացնել ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններին, այլ ռուս խաղաղապահ զորակազմին. Մանրամասներ Արցախից

Պահանջ պետք է ներկայացնել ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի իշխանություններին, այլ ռուս խաղաղապահ զորակազմին. պահանջը իրենց առաջ պիտի դրվի: «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:

Վերջինս նշեց, որ բոլորը գիտեն, որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ Հայաստանն է, ոչ էլ Արցախի Հանրապետության մարդկային ու տեխնիկական նվազ հնարավորություններով Պաշտպանության բանակը, այլ ռուսական խաղաղապահ զորակազմը:  

«Մենք գիտենք, որ եթե վաղը ռուս խաղաղապահը դուրս գա՝ ինչ կլինի, ինչ կործանարար հետևանքների կհանգեցնի, բայց այսօր նրանց ներկայությունն էլ ամբողջությամբ չի երաշխավորում և բավարար անվտանգության երաշխիքներ չի ստեղծում արցախահայության անվտանգության համար»,- Ժիրայր Ազիզյան:
Իսկ թե որքանով անկեղծ կպատասխանեն արցախցիների հուզող հարցերին Ռուսաստանի իշխանությունները՝ շատ մեծ հարցական է՝ նշեց Ազիզյանը:

ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում  այս պահին կատարվողը ինքնաբուխ շարժման հետ, ոչ էլ Հանուն Արցախի պաշտպանության շարժման հետ կապ չունի:
«Երբ որ վերահսկողությունից դուրս եկավ այդ ամենը ու այդ հարթակում չգիտես ինչու խանգարում էին մարդկանց, ովքեր հարցեր ունեին Նիկոլին, ովքեր գիտեն, ինչ խնդիրներ կան, թողեցին ու գնացին: Նախագահականի դիմաց ինչ-որ բաներ վանկարող մարդիկ կապ նրանք չունեն ժողովրդական շարժման հետ… Ժողովրդավարական շարժման գաղափարախոսությունը  իշխանության հրաժարականի պահանջ չի կարող ներկայացնել՝ այն ավելի վեհ պանաջներ է ներկայացնում»,-ասաց Հակոբյանը:

Անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է, որ օրվա ընթացքում երկու-երեք ակտիվիստներ ու հասարակական շարժումներ հայտարարություն էին տարածել,որ երեկոյան յոթին պիտի հավաքվեն Վերածննդի հրապարակում, որպես ա, որ Արցախն այլևս ադրբեջանական տարածք է և համազգային շարժում ինքնաբուխ բողոքի ձայն բարձրացնելով անհնազանդության ակցիա՝ ի պատասխան այն բոլոր ուժերի, ովքեր գտնում են ավելի շատ ուղղված է միջազգային ուժերի դեմ, ովքեր իրենց քաղաքական ճարտարապետության շրջանակում գտնում են, որ եթե Անդրկովկասում պիտի հաստատվի խաղաղություն, ապա դա պիտի լինի Արցախը՝ Արդբեջանի ակզմում լինելու դեպքում: Արցախահայությունը դեմ է ցանկացած քաղաքական գործչի այն պատկերացումներին, ովքեր արցախահայության գոյապահպանությանը հարցը կասկածի տակ են դնելու: Վերջինս նշում է, որ այսպիսով արցախահայությունը ուզում է ցույց տալ միջազգային տարբեր ուժերին ու հանրությանը, որ արցախահայությունը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում: