Թրամփը ներկայացրել է իր ապագա վարչակազմի անդամներին
ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր ապագա վարչակազմի անդամներին։ Ըստ այդմ, Սպիտակ տան աշխատակազմը կղեկավարի Սյուզան Սամերոլ Վայլսը, ով եղել է նրա նախընտրական արշավի առանցքային ղեկավարներից մեկը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդան ներկայացնող հանրապետական Մայք Վոլթցը առաջարկվել է Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնի համար։
Նյու-Յորքը ներկայացնող եւս մեկ հանրապետական կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկը առաջարկվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար։ Թրամփը հայտարարել է նաեւ, որ մտադիր է լուծարել Կրթության նախարարությունը եւ այդ նախարարության հասանելիք գումարները տրամադրել նահանգային կրթության ոլորտը կառավարող դեպարտամենտներին։
Կարծիքներ