Բայդենի՝ որպես ԱՄՆ նախագահ առաջին զանգին չի պատասխանել

Բայդենի՝ որպես ԱՄՆ նախագահ առաջին զանգին չի պատասխանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, արդեն որպես նախագահ առաջին հեռախոսազրույցը, որը ցանկացել է հենց Գերմանիայի կանցլերի հետ ունենալ, չեղարկել է։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր  Wall Street Journal պարբերականը։

Հիշեցնենք, որ Բայդենը նախագահի պաշտոնին անցել է այս տարվա հունվարի 20-ին։ «Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո, հունվար ամսին Բայդենը որոշել է, որ իր առաջին հեռախոսազրույցը կունենա Անգելա Մերկելի հետ, ինչը ազդակ կլիներ այն բանի, որ վերադառնում է անդրատլանտյան կայունության դարաշրջանը, եւ նաեւ ազդակ կլիներ, որ Թրամփի անկայունության քաղաքականության ժամանակներն ավարտվել են։ Սակայն Գերմանիայի կանցլերն այլ պլաններ է ունեցել եւ չեղարկել է Վաշինգտոն-Բեռլին այդ հեռախոսազանգը»,- ասված է հրապարակման մեջ։

Մերկելն իր մերժումն հիմնավորել է այն բանով, որ այդ պահին նման սիմվոլիկ ժեստերը անպատեհ են եւ առաջարկել է այլ օր նշանակել շփման համար։