Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կկալանավորվի՞. Դատարանը որոշումը կհրապարակի վաղը

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կկալանավորվի՞. Դատարանը որոշումը կհրապարակի վաղը

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման վերաբերյալ դատական նիստն ավարտվեց:

Պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնում է, որ որոշման հրապարակումը նշանակված է վաղը ժամը 12:00։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 19-ին Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։