Փաշինյանը ժամանեց «Դվին»

Փաշինյանը ժամանեց «Դվին»

Փաշինյանը ևս ժամանեց «Դվին»։

«Դվին մյուզիք հոլում» քիչ անց կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպած դրամահավաք-երեկոն։
Հանգանակված միջոցները ուղղվելու են ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին։
Ելույթով անձամբ հանդես է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրան դիմավորեցին նախարար Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ անվտանգության աշխատակիցները հորդորում են լրագրողներին հեռավորություն պահպանել, հանդիպումը փակ է լուսաբանման համար։