Կորել է Պառավաքարի եկեղեցում գտնվող Հիսուսի արձանը․ տեսանյութ

Կորել է Պառավաքարի եկեղեցում գտնվող Հիսուսի արձանը․ տեսանյութ

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի եկեղեցուց անհետացել է Հիսուս Քրիստոսի արձանը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը։

Վերջինիս խոսքով՝ ինքը չգիտի, թե որտեղ է արձանը․ «Ես չեմ կարող ասել, թե որտեղ է այդ արձանը։ Կարծում եմ՝ հայը նման բան չէր անի։ Խաչի վրայից կտրել, տարել են երեկ գիշերը։ Այդ եկեղեցին գյուղից ահագին հեռու է, դա այնպես տեղ է, որ տներ չկան, հեռու է գյուղից 7-ից 8 կիլոմետր»։

Վարչական ղեկավարից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են հակառակորդի կողմից, ասաց՝ Պառավաքարում կրակոցներ չեն հնչել։  Նա նշեց, որ կրակոցներ են եղել հարեւան Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ։

ՀԳ․ ՆԳՆ-ից հայտնել են, որ արձանը հայտնաբերվել է գետնին՝ կոտրված վիճակում։

Մանրամասն՝ տեսանյութում