Ինչու էր նորից Պուտինին զանգել

Ինչու էր նորից Պուտինին զանգել

Հիշեցնեմ, որ երբ ԵՄ անդամակցության փսեւդո օրենքը առաջին ընթերցմամբ անցավ խորհրդարանում, էլի Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Պուտինին և ներկայացրել էր այդ օրենքը։ Կարծում եմ, ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավար Արթուր Խաչատրյանը՝  անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է կարծում, ինչու է Փաշինյանը զանգահարել ՌԴ նախագահին:

«Տեսեք, Բայդենի ադմինիստրացիայի վերջին օրերին այս իշխանությունները Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը փաստաթուղթ ստորագրեցին, բայց օրինակ Ուիտքոֆը, որը ժամանել էր Մոսկվա, եկավ Բաքու, Հայաստանը այդպես էլ չեկավ։

Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա, Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո,  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում, և այստեղ Հայաստանն ինչքան էլ փորձի իրեն պատռի՝ օգտագործելով Արարատ Միրզոյանը օգտագործած եզրույթը, որ որևէ մեկը ինձ որևէ հարցում չմեղադրի, կարծեմ, հավաքական Արևմուտքը հիմա այլ առաջնահերթություններ ունեն»,- ասել է նա: