Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում. նախարարը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում. նախարարը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: