Շվեդիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն է սկսվել

Շվեդիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն է սկսվել

Ստոկհոլմում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանը զուգընթաց համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ըստ տեղի իշխանությունների, կարելի է ասել, որ սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքը։

Վերջին երեք շաբաթում շվեդական մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ Ստոկհելմի առողջապահական դեպարտամենտի ղեկավար Յուհան Բրատտի հրապարակած տվյալների համաձայն, վերջին երեք շաբաթներում 25-ական տոկոսով ավելացել է վարակվածների թիվը, ինչը մտահոգություն է առաջ բերել, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը նկատելիորեն ավելանալու է։