«Հրապարակ». Արցախում ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները

«Հրապարակ». Արցախում ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները

Արցախի կառավարությունը, Արցախի հանրապետության կառավարությունը 11  նախարարությունից է բաղկացած։  Եւ այս 11-ից  միայն Պաշտպանության և Ներքին գործերի նախարարություններն են կառավարվում համապատասխան նախարարների կողմից։ Պաշտպանության  նախարարը Կամո Վարդանյանն է, իսկ ՆԳ նախարարը՝ Կարեն Սարգսյանը։ Այլ նախարար Արցախի հանրապետության կառավարությունում չկա՝ բոլոր մյուս նախարարությունների ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Ինչո՞ւ։

Նախարարի ինստիտուտն աստիճանաբար վերանո՞ւմ է Արցախում։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատակազմի տեղեկատվության բաժնի վարիչ Սամվել Բալասանյանն ասում է, որ կառավարության ձևավորումը ընդամենը ժամանակի խնդիր է։ «Կառավարությունը պետք է ձևավորվեր, սկսվեցին այս իրադարձությունները, և հարցը մնաց առկախված։ Ժամանակավոր պաշտոնակատարներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները։ Ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»։

Պետնախարարին կարելի է հասկանալ, նա ընդամենը նոյեմբերի 22-ից է ստանձնել ԱՀ կառավարության ղեկավարի պարտականությունները և ինչ որ բաներ, գուցեև չի հասցրել։ Բայց կառավարության ձևավորումը Արցախի համար, որը պետականության կորստյան եզրին է, երկրորդական հարց չէ, քանի որ նախարարը պետության ատրիբուտներից է։ Իհարկե, եթե Ռուբեն Վարդանյանը չի եկել փակելու Արցախ պետության վերջին էջը։