Չարչյանը ներգրավվեց որպես մեղադրյալ. նա մեղքը չի ընդունում

Չարչյանը ներգրավվեց որպես մեղադրյալ. նա մեղքը չի ընդունում

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»։