Ռուսի ունիտազը մաքրելով 300 հազար ռուբլի առնեմ ու բերեմ իրանց տա՞մ

Գրել էինք, որ Մարտունի- Գավառ ճանապարհը փակ է: Բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ ՊԵԿ-ի կողմից օրենսդրական պահանջը կիրառելու, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտահարկ ՀՀ-ին:
«Ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Մարդիկ տեղյակ չեն, ոնց որ օդից են վերցրել էս օրենքը: Օրենքն ընդունել են 2016-ին, բայց մինչև 2022 թվականը չի կիրառվել: Հիմա մեզ ուղարկել են 2022-ի հարկերի գումարը:Գյուղից 90 տոկոսը խոպանչի է։ Մարդկանց չեն բացատրել։ Մենք անակնկալ ստացել ենք ծանուցում։ Տույժն էլ հետն է եկել 100 հազար դրամ»,- ասում են ակցիայի մասնակիցները:
«Միայն մեր շրջան միլիարդավոր ռուբլի գումար է մտնում, եթե մենք արտագնա աշխատանքի չգնայինք, Նիկոլը որտեղից էր այդ գումարը տալու մեր ժողովրդին:Ամեն ինչ միայն Երևանի համար են անում, մարզերը մոռացված են, չկա աշխատատեղ, գյուղատնտեսությունը մահացած է, արդյունաբերություն չկա, մարզերում միակ աշխատանքը արտագնա աշխատանքն է: Ռուսի ունիտազը մաքրելով 300 հազար ռուբլի կառնեմ, շաբաթներով առանց լողանալու մնամ ու բերեմ իրենց տա՞մ»,- ասում են նրանք:
Կարծիքներ