Հանձնաժողովից ասել են, որ 26 համար չկա․ Դավիթ Սանասարյան

Հանձնաժողովից ասել են, որ 26 համար չկա․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը գրել է.

«/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ինքնիշխան Հայաստան կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։ Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»։

«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։

Նշեմ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։

Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։

Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»։

Դավիթ Սանասարյանի կուսակցությունից «Հրապարակին» հայտնեցին, որ հանցագործության մասին հողորդում են ներկայացնում։ «Քանի որ ասել են՝ 25 ուժ է մասակցում, 26 համարի քվեաթերիկ չկա», -ասացին Սանասարյանի շտաբից։