«Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի որդուն

«Զվարթնոցում» մաքսային տեսուչի պաշտոնի համար 37 դիմողից ընտրել են Հովիկ Աղազարյանի որդուն

Մաքսատներից ամենաեկամտաբերը, որտեղ երիտասարդները ձգտում են աշխատանքի ընդունվել, Արևմտյան մաքսատուն-վարչությունն է համարվում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում: Այստեղ ամենաշատ դիմողներն են լինում սովորաբար: Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ «իմքայլական» պատգավար Հովհաննես  Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել:

Աղազարյանի որդու անունը գտնում ենք Պետեկամուտների կոմիտեի կայքում՝աշխատանքի ընդունվելու համար դիմող քաղաքացիների ցուցակներում: Նշված է, որ մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: 37 հոգուց, փաստորեն, ամենալավ թեկնածուն Ձեր տղա՞ն էր: «Ես չեմ կարող ասել 37 հոգու մասին, ճիշտն ասած, բայց կարող եմ ասել, որ իմ տղան ուներ համապատասխան կրթությունն ու մակարդակը այդ պաշտոնին անցնելու համար», - ասաց «Հրապարակին» ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Բացատրեց՝ ամեն ինչ արել է, որ կտրի որդուն Պետերբուրգից. «Եկավ, մի տարի պայմանագրով աշխատեց օդանավակայանի «դոսմոտրի» բաժնում, բայց որ իմացանք՝  մաքսայինում աշխատելու հնարավորությունը կա, գործերը տվեց, անցավ: Սա արդեն պետական ծառայություն է»: